Իրանի խորհուրդը՝ Հայաստանին և Ադրբեջանին

Apr 21, 2016 Comments Off on Իրանի խորհուրդը՝ Հայաստանին և Ադրբեջանին
Իրանն իր գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին խորհուրդ է տալիս գտնել խնդրի այնպիսի լուծում, որը չի վերջանա պատերազմով:

Նման հայտարարությամբ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հանդես է եկել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Գոյություն ունեցող մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Խորհուրդ ենք տալիս մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմի մեկնարկը, քանի որ դրա հետևանքները շատ ցավոտ կլինեն. այս հարցով Իրանի պաշտպանության նախարարությունը կապ է հաստատել գործընկերների հետ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Մոսկվայում»,- նշել է Իրանի Մեջլիսի խոսնակը: Նա շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարևան երկրներ են, ուստի բազմաթիվ զոհերը կրկին ատելություն կառաջացնեն, որից ազատվելն ապագայում շատ դժվար կլինի:

«Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք այս հարցի քաղաքական կարգավորման համար»,- նշել է Ալի Լարիջանին: Նա նաև շեշտել է, որ կարող է կողմերը վերսկսեն հակամարտությունը, սակայն դրա արդյունքն անհայտ կլինի:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: