Մոսկան հույս ունի վերականգնել իր նախկին հարաբերությունները ԱՄՆ-ի հետ.Լավրով

Apr 14, 2016 Comments Off on Մոսկան հույս ունի վերականգնել իր նախկին հարաբերությունները ԱՄՆ-ի հետ.Լավրով

Մոսկան հույս ունի վերականգնել իր նախկին հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, և չի ձգտում  հակադրվել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին,  RIA Novosti -իի  փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է ծավալուն փոխգործակցությունը: Որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահներ՝ մեզ հաջողվեց համաձայնացնել ճանապարհային քարտեզի կարգավորումը, հասնել կարիքավոր բնակչությանը ուղղված  մարդասիրական օգնության ընդլայնմանը և ապահովել քաղաքական գործընթացի սկիզբը: Այժմ, Մոսկվան և Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով այս և մյուս հարցերով ակտիվ երկխոսություն են վարում»,- ամփոփել է Լավրովը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: