Օբամայի այցը Կուբա սպառնալիքի տակ է

Feb 15, 2016 Comments Off on Օբամայի այցը Կուբա սպառնալիքի տակ է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական այցը Կուբա գտնվում է սպառնալիքի տակ Լատինական Ամերիկայում Զիկա տենդի տարածման պատճառով՝ գրում է The New York Times-ը։

Օբամայի հայտարարությամբ՝ ինքը շատ է ցանկանում Կուբա այցելել մինչ իր նախագահության ժամկետի ավարտը։ Նախագահի օգնականները նշել էին, որ այցը կարող է կայանալ արդեն հաջորդ ամիս։ Սակայն բժիշկները հաստատում են, որ մոտ ժամանակներս վիրուսը կհասնի նաև Կուբա. կա մտավախություն, որ Օբաման Կուբա կժամանի համաճարակի թեժ պահին։

Ինչպես նշվում է՝ նախագահի արտասահմանյան ուղևորություններին մասնակցում են հարյուրավոր աշխատակիցներ, այդ թվում անձիք, ովքեր ծրագրում են երեխաներ ունենալ։ Զիկա վիրուսն աղետալի վտանգավոր է չծնված երեխաների համար, քանի որ առաջացնում է փոքրագլխություն։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: