Նոր նշանակումներ

Feb 12, 2016 Comments Off on Նոր նշանակումներ

2016 թվականի փետրվարի 12-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը`

 

1. Քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Վազգեն Ռուբենի Ռշտունու թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշեց Տիգրան Վազգենի Սահակյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

3. Քննարկելով  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Դավիթ Հրաչյայի Հարությունյանի թեկնածությունը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

4. Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշեց Սամվել Ազատի Ուզունյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

5. Քննարկելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորի նշանակման վերաբերյալ հարցը` որոշեց Աշոտ Սուրենի Խաչիկյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

 

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ

ՀՀ դատական դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: