Նորվեգիան փախստականներին ավտոբուսներով հետ է ուղարկել Ռուսաստան

Jan 20, 2016 Comments Off on Նորվեգիան փախստականներին ավտոբուսներով հետ է ուղարկել Ռուսաստան

Նորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսներով հետ ուղարկել Ռուսաստան:

Այդ մասին տեղեկացնում է  Գազետա.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին:

Պարբերականի տեղեկության համաձայն, փախստականներով առաջին ավտոբուսը  հունվարի  20-ի գիշերը ճամփա է ընկել Կիրկենեսից եւ արդեն հատել է Ռուսաստանի հետ սահմանը:

Ներգաղթի հարցերով նախարար Սիլվի Լիստաուգը հայտնել է, որ փախստականներին տանում են Նիկել եւ Մուրմանսկ քաղաքներ:

Եթե Նորվեգիան ուզում է ապաստանի տրամադրման արդար քաղաքականություն ունենալ, նշել է Լիստաուգը, պիտի հետ ուղարկի նրանց, որոնք պաշտպանության իրավունք չունեն:

Նա հավելել է, որ ապաստան խնդրող բոլոր փախստականները ռուսական վիզայի առկայության դեպքում հետ կուղարկվեն:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: