Կանադայում քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը

Jan 19, 2016 Comments Off on Կանադայում քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը

Կանադայի կառավարությունը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «դա կարող է տեղի ունենալ 2016-ի ամռանից ոչ ուշ»: Նման որոշումը Կանադայի համար հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հունվարի 16-ին սկսվեց Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի իրագործումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, որը կնքվել է Թեհրանի և համաշխարհային 6 տերությունների միջև (ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամ և Գերմանիա):

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: