Հրթիռակոծվել է Հալեպի Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին

Jan 18, 2016 Comments Off on Հրթիռակոծվել է Հալեպի Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին

Զինյալ ահաբեկչական խմբավորումները նախօրեին՝ կեսօրին, հրթառակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ճապրի շրջանները:

Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Հրթառակոծության թիրախ է դարձել Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին՝ առավոտյան պատարագից ժամեր անց: Մարդիկ չեն տուժել, միայն եկեղեցին է մեծ վնասներ կրել:

«Արևելք»-ը գրում է, որ վնասվել են եկեղեցու նստարաններն ու տանիքը:

Հալեպի Ավետարանական Էմանուել եկեղեցին շուրջ 100 տարվա պատմություն ունի:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: