Մենք որևէ հարաբերություն չենք ունեցել ԱՄՆ-ի հետ և չենք ունենա. Ռուհանի

Jan 18, 2016 Comments Off on Մենք որևէ հարաբերություն չենք ունեցել ԱՄՆ-ի հետ և չենք ունենա. Ռուհանի

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ողջ մասշտաբով չի վերականգնի ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ մինչև սահմանափակումների սահմանումը երկու երկրների միջև չեն եղել հարաբերություններ։ Այդ մասին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«Մենք տնտեսական որևէ հարաբերություն չենք ունեցել ԱՄՆ-ի հետ և չենք ունենա, եթե միայն չառաջանան անհրաժեշտ պայմաններ ինքնաթիռների կամ մի շարք ապրանքատեսակների, այդ թվում նաև գորգերի հարցի վերաբերյալ։

Այդ դեպքում եթե ԱՄՆ-ը ցանկանա ներդրում անել Իրանի տնտեսական ու տեխնոլոգիաների ոլորտում, նա կբախվի որոշակի խոչընդոտների, սակայն մենք բնականաբար պատրաստ ենք որոշակի արտոնություններ սահմանել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք գործունեություն կիրականացնեն ԱՄՆ-ի տարածքից դուրս»,- ասել է նա։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: