Թուրքիան և Ադրբեջանը կատարելագործում են համատեղ զինված ուժերը

Jan 18, 2016 Comments Off on Թուրքիան և Ադրբեջանը կատարելագործում են համատեղ զինված ուժերը

Թուրքիան, Ադրբեջանը և Ղրղըզստանը աշխատանքներ են տանում համատեղ զինված ուժերի կատարելագործման ուղղությամբ` ԹԱՂՄ ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Trend-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև փորձի փոխանակման ուղղությամբ, եվրոպական երկրների և Միջերկրծովյան երկրների Ռազմական ոստիկանության և ժանդարմերիայի ասոցիացիայի շրջանակներում(FIEP):

2013 թվականի փետրվարին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի և Մոնղոլիայի մասնակցությամբ ստեղծվել են համատեղ զինված ուժեր՝ ԹԱՂՄ (մասնակից երկրների անվանումների սկզբնատառերով): Կազմակերպությունը հիմնադրվել է Եվրասիական տարածաշրջանում տեղակայված ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ կազմակերպությունների միջև համագործակցության ուժեղացման նպատակով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: