Ո՞ր քաղաքում է արձանագրվել ամենամեծ գնաճը

Jan 17, 2016 Comments Off on Ո՞ր քաղաքում է արձանագրվել ամենամեծ գնաճը

«Վերջին 11 ամսում հանրապետությունում արձանագրվել 1.7 տոկոս միջին գնաճ, մասնավորապես` 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ամենամեծ՝ 2.7 տոկոս գնաճ նկատվել է Էջմիածին քաղաքում, մայրաքաղաքում գնաճի ցուցանիշը եղել է 1.4 տոկոսի չափով, իսկ ամենաքիչ գնաճ արձանագրվել է Գավառ քաղաքում՝ հասնելով 1.3 տոկոսի»,- լրագրողների  հետ հանդիպմանն տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«1,7 տոկոս գնաճի պարագայում պարենամթերքի գներն աճել են 3 տոկոսով , ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում՝ 0,9 տոկոս, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2 տոկոսով »,- նկատեց բանախոսը:

Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվելէ գնաճ՝ 0.1-25.2 տոկոս:  Առավել բարձր գնաճ է արձանագրվել 1 ապրանքային խմբում՝ բանջարեղենի և կարտոֆիլի գծով գնաճը կազմել է 25.2 տոկոս: 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում 0.2- 0.7 տոկոս: 3 ապրանքային խմբերում արձանագրվել է գնանկում: Մասնավորապես,  գրանցվել է ձկնամթերքի 0.2, հրուշակեղենի՝ 0.3 և ոչ ոգելից խմիչքի 0.7 տոկոս գնանկում:

«Միրգ ապրանքային խմբում արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ, հավկիթի  գներն աճել են 2.7տոկոսով, կաթնամթերքի և  հացամթերքի գները՝  0.1 տոկոսով, շաքարավազինը՝ 0.3 տոկոսով, այլ մթերքներինը՝ 0.2 տոկոսով»,- փաստեց Գուրգեն Մարտիրոսյանը:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: