«Խոզի գրիպ»-ի սարսափը

Jan 16, 2016 Comments Off on «Խոզի գրիպ»-ի սարսափը

«Իրավիճակը գնահատում ենք կայուն, կարելի է ասել նույնիսկ տենդեցիա կա դեպի նվազման »,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Ալլա Հարությունյանը:

Բժիշկը փաստում է, որ վերջին օրերին դիմելիությունը պակասել է: Նա կարևորում է, որ մանկական տարիքում ծանր դեպքեր չեն գրանցվել իրենց հիվանդանոցում:Նա նշում է, որ հիվանդանոցը աշխատում է մոբիլ վիճակում և ոչ մի հիվանդ առանց ստուգման հետ չի գնում:

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում  սակայն անհանգիստ վիճակ է: Հիվանդներին այցելության եկած հարազատներին ներս չեն թողնում` հաշվի առնելով տարածված H1N1 վիրուսի վտանգավորության աստիճանը:

Հիվանդանոցի ներսում բոլոր բուժաշխատողները և հիվանդները շնչադիմակներ են կրում:

Ալլա Հարությունյանը հորդորում է` սթափություն դրսևորել և չխոչնդոտել բժիշկների աշխատանքներին:

Հիվանդանոցում սուր-շնչառական խնդիրներ ունեցող մոտ 120 հիվանդ կա, որից 25-ի  մոտ թոքաբորբ է, իսկ 7-ի մոտ հայտանաբերվել է H1N1 վիրուսը:

«Կարևորը երեխաների մոտ չունենք ծանր դեպքեր, արհեստական շնչառական ապարատին միացված հիվանդ ևս չունենք: Հիվանդությունը գնում է իրեն բնորոշ ճանապարահով:»,-ընդգծում է ԲԿ փոխտնօրենը:

Հիվանդների հարազատները մեզ հետ զրույցում նշեցին, որ շատ ծանր հոգևիճակում են ու սպասում են լավ լուրերի:

«Քայլում ենք, ապրում ենք, շնչում ենք ու չգիտենք մի րոպե հետո ինչ կլինի, գուցե վարակված ենք ու չգիտենք…»,-ասաց Գոհար Մազմանյանը, որը ընդգծեց իր տարիքը` 78 տարեկան, բայց չի ցանկանում վիրուսից մահանալ:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: