Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել

Jan 15, 2016 Comments Off on Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել

Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ` Նազիրա Զեյնալովայի նկատմամբ ոստիկանության երթեւեկության անվտանգության տեսուչներին կաշառք առաջարկելու հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտնում է modern.az լրատվական կայքը:

Նազիրա Զեյնալովան, հետեւելով Ադրբեջանի համար ավանդական ուղուն, վարորդական իրավունքի վկայականը փորձել է ստանալ՝ շրջանցելով հատուկ դասընթացներ անցնելու եւ քննություն հանձնելու պահանջը, այսինքն` որոշակի վճարի դիմաց: Նրա արարքն այնքան է ապշեցրել օրինապաշտ լատվիացիներին, որ ներկայում նրա գործը քննում է երկրի Հակակոռուպցիոն գրասենյակը:

Դիմելով Ճանապարհային երթեւեկության անվտանգությանտն օրինության (CSDD) տեղացի տեսուչներին, կաշառքին սովոր ադրբեջանուհին առանց ավելորդ բացատրությունների վարորդական վկայականի համար տեսուչներ Իվասին եւ Ուլդասին 500 եվրո գումար է առաջարկել: Տեսուչները հաստատել են իրենց կաշառք տալու փորձի փաստը:

«Մենք անմիջապես զանգահարել ենք Հակակոռուպցիոն գրասենյակ, եւ Ադրբեջանի քաղաքացին բերման է ենթարկվել: Նրան ազատ են արձակել, բայց նրա գործն այժմ գտնվում է այդ գրասենյակի կողմից հետաքննության տակ», -haqqin.az կայքին հայտնել է տեսուչ Իվաս Կարլիսը:

Էլման Զեյնալովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ կինը տեսուչներին գումարն առաջարկել է ոչ թե վարորդական վկայականի, այլ` «որպես Նոր տարվա համար նվեր»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: