Նարկոբարոնին բռնել են սիրային նամակագրության պատճառով

Jan 15, 2016 Comments Off on Նարկոբարոնին բռնել են սիրային նամակագրության պատճառով

Նարկոբարոն Կարճլիկը SMS հաղորդագրություններ է գրել 43-ամյա դերասանուհի Քեյթ դել Կաստիլիոյին, ով սերիալում կատարել է նարկոկարտելի ղեկավարի դեր, գրում է The Washington Post պարբերականը:

«Դու լավագույնն ես, ինչ կա աշխարհում: Դու այնպես գեղեցիկ ես, իմ ընկեր, բոլոր իմաստներով»,- ասված է Գուսմանի հաղորդագրությունում: Այդ SMS-ներում նա համոզում է դերասանուհուն հանդիպել և խոստանում է անվտանգություն: «Ես հոգ կտանեմ քո մասին: Դու կտեսնես»,- գրել է Կարճլիկը: «Պետք է խոստովանեմ, որ ես առաջին անգամ եմ ինձ պաշտպանված զգում»,- պատասխանել է դել Կաստիլիոն:

Դերասանուհու հետ հաղորդակցվելու համար նարկոբարոնը նրան հատուկ ուղարկել է Blackberry հեռախոսը, որպեսզի վերջինս չօգտագործի անձնականը, նշում է պարբերականը:

Ամերիկյան լրատվամիջոցները, լուսաբանելով այդ պատմությունը, գլխավոր շեշտը դնում են հոլիվուդյան դերասան Շոն Պենի դերակատարության վրա: Պարբերականը նշում է, որ իրենց հերթին մեքսիկական լրատվամիջոցները համարում են, որ հենց դերասանուհու նկատմամբ համակրանքից դրդված է Կարճլիկը համաձայնվել հարցազրույցին:

Ինքը՝ դերասանուհին, հրապարակված նամակագրությունը համարել է կեղծ, սակայն հետագայում մեքսիկական իշխանությունները հաստատել են դրանց իսկությունը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: