Դաշնակների առաջարկը`Սերժ Սարգսյանին. «ՉԻ»

Jan 15, 2016 Comments Off on Դաշնակների առաջարկը`Սերժ Սարգսյանին. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս ՀՅԴ-ականներից բաղկացած պատվիրակությունը հանգրվանել է նախագահականում, որտեղ էլ հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները սահուն կերպով փոխել են իրենց հունը:

Մասնավորապես, հանդիպման կողմերն սկսել են քննարկելի առաջիկա կադրային փոփոխությունները: Հենց այդ պահին էլ դաշնակներն առաջարկել են Սերժ Սարգսյանին միմյանցից անջատել ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները, եւ մասնավորապես, տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին: Սերժ Սարգսյանը «ցրել է» խոսակցությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ առաջարկի այդ հատվածն առանձնապես նրա սրտով չէ:

Հիշեցնենք, որ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները բոլորովին վերջերս են միաձուլվել եւ հանձնվել Արմեն Երիցյանին:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականների ախորժակին, ապա փաստենք, որ տարածքային կառավարման նախարարությունն ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաեւ քաղաքական իմաստով է բավականին կարեւորվում նախարարությունը: Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետերը հանձնարարականներ են ստանում եւ վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար կազմի կողմից:

Այնպես որ՝ ինչպես ուժայինները, այնպես էլ այս նախարարությունը Սերժ Սարգսյանը դժվար թե հանձնի որեւէ մեկին, մանավանդ՝ ՀՅԴ-ին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: