Դպրոցական արձակուրդները երկարացվեցին եւս մեկ շաբաթով

Jan 14, 2016 Comments Off on Դպրոցական արձակուրդները երկարացվեցին եւս մեկ շաբաթով

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջարկում է եւս մեկ շաբաթով հետաձգել ձմեռային արձակուրդը:

«Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը՝ առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական արձակուրդը»,- այսօր՝ հունվարի 14-ին, Կառավարության նիստում հայտարարեց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ հիմնական հիվանդացել են մինչեւ 18 տարեկան երեխաները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարեց կարգավորել հարցը:

Հիշեցնենք, որ դասերը պետք է սկսվեին հունվարի 11-ին, սակայն H1N1-ով պայմանավորված արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվեցին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: