Պուգաչովան`կրկին սկանդալի կենտրոնում

Jan 13, 2016 Comments Off on Պուգաչովան`կրկին սկանդալի կենտրոնում

Ալլա Պուգաչովայի՝ համարձակ զգեստով, նիհար կառուցվածքով նկարը հայտնվելով համացանցում՝ սկանդալ է առաջացրել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:

Օգտատերերից շատերը երգչուհուն քննադատել են՝ գրելով, որ նա 66 տարեկանին համապատասխան չէ հագնվում: Օլգա Օրլովան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ նշել է Ալլա Պուգաչովային, ով  նկարում շատ կարճ կիսաշրջազգեստով է:

Այս նկարի տակ ևս, գրեթե բոլորը, Պուգաչովային խորհուրդ են տվել համեստ ու փակ հագնվել: Չնայած բազմաթիվ քննադատական մեկնաբանություններին՝ կարծքիներ են գրվել նաև, որ պրիմադոննային մինին շատ է սազում և ավելի երիտասարդ դարձնում նրան:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: