Ստամբուլի ահաբեկչության հեղինակը Սաուդյան Արաբիայից է

Jan 12, 2016 Comments Off on Ստամբուլի ահաբեկչության հեղինակը Սաուդյան Արաբիայից է

Ստամբուլում հունվարի 12-ին իրականացրած խոշոր ահաբեկչության իրականացնողը ծնունդով Սաուդիան Արաբիայից Նաբիլ Ֆադըլն է։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի Սուլթան Ահմեդ մզկիթի մոտակայքում իրեն պայթեցնելու միջոցով ահաբեկչություն իրականացրած անձի մասին տեղեկություններ են հայտնվել։

Պարզվել է, որ ահաբեկչության հեղինակը 1988 թվականի ծնված, ծնունդով Սաուդյան Արաբիայից Նաբիլ Ֆադըլն է, ով ահաբեկչական «Իսլամական պետության» անդամ է։

Մահապարտ-ահաբեկչն իրեն պայթեցրել է գերմանացի զբոսաշրջիկների խմբի մեջ մտնելուց հետո։

Ահաբեկչության հետեւանքով զոհվել են 11 հոգի, որոնցից 9-ը հանդիսացել են Գերմանիայի քաղաքացիներ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: