Ստամբուլում պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտը

Jan 12, 2016 Comments Off on Ստամբուլում պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ այսօր առավոտյան Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի 27-ամյա մահապարտը:

Քուրթուլմուշը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է Չանքայա պալատում անվտանգության հավաից հետո ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի ու առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուի հետ միասին կազմակերպված մամուլի ասուլիսում, հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Նշելով, որ պայթյունի հետեւանքով 10 մարդ զոհվել, 15 մարդ էլ վիրավորվել են, թուրք փոխվարչապետն ասել է, որ պատկան մարմինները մահացածների մեջ հայտնաբերել են 1988 թվականին ծնված սիրիացու մասնատված մարմինը եւ հաստատել, որ այն պատկանում է պայթյունն իրագործած մահապարտին:

«Այժմ հետազոտվում են մահապարտի ունեցած կապերը», -ասել է նա:

Նրա խոսքով` մահացածների մեծ մասն արտասահմանցիներ են, վիրավորներից երկուսի վիճակը խիստ ծանր է:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: