Ընտանիքի միակ արու զավակն էր. մայրը գիտակցության չի գալիս

Jan 12, 2016 1 Comment

Գավառ քաղաքում հունվարի 11-ին տեղի ունեցավ  ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամայիս  Ոսկանյանի հոգեհանգիստը:

Արամայիս Ոսկանյանին հուղարկավորեցին հայրենի քաղաքում:

Արամայիսը ընտանիքի միակ արու զավակն է և ունի երեք քույր: Զոհված զինծառայողը սովորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանում։

«Հարևանները փաստում են, որ կիրթ ու խելացի տղա էր ու բանակ է գնացել շատ վստահ: Հայրենիքը սիրող տղա է եղել: Ես անձամբ չեմ ճանաչում, բայց բոլորիս համար մեծ ցավ է»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Մայրը շարունակ կորցնում է գիտակցությունը, անգամ այս պահին չի հավատում, որ որդին կենդանի չէ::

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից  հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Աստղիկ Ավագյան

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ

Մեկ անդրադարձ “Ընտանիքի միակ արու զավակն էր. մայրը գիտակցության չի գալիս” հրապարակմանը

  1. Փառանձեմ says:

    Աստղիկ Ավագյան,ոչ թե միակ զավակը,այլ միակ արու զավակը