Երևանում վրաերթի են ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 4-ամյա տղայի

Jan 11, 2016 Comments Off on Երևանում վրաերթի են ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 4-ամյա տղայի

Հունվարի 9-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Զարյան փողոցի թիվ 22/15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 4-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կատարվում է քննություն:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: