ԻՊ-ը խալիֆայություն կստեղծի Ֆիլիպիններում

Jan 11, 2016 1 Comment

Ֆիլիպիններում 4 ծայրահեղական խմբավորումների գրոհայինները միավորվել են և հայտարարել են Մինդանաո կղզում «Իսլամական պետություն» խմբավորման «խալիֆայության» ստեղծման մասին, գրում է Газета-ն:

Ավստրալական Australian թերթի տվյալներով՝ գրոհայինները հավատարմության երդում են տվել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ- Բաղդադիին:

Ֆիլիպինյան «խալիֆայությունը» կղեկավարի «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` Իսնիլոն Խապիլոնը:

Ավստրալացի փորձագետ Գրեգ Բարտոնի կարծիքով` Ֆիլիպիններում իրադարձությունները վկայում են ԻՊ-ի ռազմավարությունում փոփոխությունների մասին:

«Հասկանալով, որ Սիրիայում և Իրաքում երկարատև պայքար է սպասվում՝ նրանք զբաղվում են իրենց գործունեության համար այլընտրանքային տարածքների որոնմամբ»,- նշել է փորձագետը:

 

 

Միջազգային

Մեկ անդրադարձ “ԻՊ-ը խալիֆայություն կստեղծի Ֆիլիպիններում” հրապարակմանը