«Կարող են նաև սպանել…»

Jan 10, 2016 Comments Off on «Կարող են նաև սպանել…»

«Հայրենասիրությունից դրդված մարդիկ ստեղծել էին «Հայոց վահան» կազմակերպությունը, որի մեջ փորձում էին ինչ-որ գաղափարներ արտահայտել: Իբր թե զինված նստած էին տանը` տեռորիստ որակվեցին: Հեշտորեն մտան ու տան մեջ վնասազերծեցին: Չկա այնպիսի տեռորիստական խմբավորում, որը զինված հերթապահություն չիրականացնի: Սա ուղղակի ծիծաղելի է: Տեռորիստներ լինելու դեպքում այդքան հեշտ չէին հանձնվի»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով վերջերս Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Խուդավերդյանը փաստում է, որ Հայաստանում ահաբեկչական խմբավորում չի եղել ու այս ամենը հատուկ ձևով կազմակերպված բեմադրություն էր:

Նրան չի զարմացնում անգամ ազատամարտիկների ձերբակալությունները:

«Անդրադառնանք նաև Սաֆարյան Գևորգի հետ կատարվածին: Գևորգը հայ երիտասարդության պայքարը իր մեջ կրող կերպար է, որպես արու, իսկ որպես էգ նույնը իր մեջ կրում է Ռուսաստանից ժամանած քաղաքացիական ակտիվիստ Սյուզի Գևորգյանին, որը օրերս բռնության ենթարկվեց ոստիկանների կողմից: Այդ նենգ ուժերը փորձում են մեկուսացնել մարդկանց` վախի ու բռնության մթնոլորտ ստեղծելով: Այդ ուժերը չարաչար սխալվում են, քանի որ մեղք են մեր երիտասարդները, հանձինս այն տեսակը, որը հայրենիքի հիմքը պահողն է: Նմանների պետք է պահել բամբակի մեջ և ոչ թե պահել բերդերում և ծեծել պադյեզդներում»,-նշեց Խուդավերդյանը և հավելեց.«Այդ չարանենգ ուժերը, որ ծեծեցին անմեղ աղջկան նույն հայկական մոտեցմամբ կարող են նաև սպանել, քանի որ դիակ հայտնաբերելը մի տեսակ հատուկ մոդա է դարձել»:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: