Հայաստանում խոզի գրիպի դեպքեր են արձանագրվում

Jan 09, 2016 Comments Off on Հայաստանում խոզի գրիպի դեպքեր են արձանագրվում

Հանրապետությունում համաճարակային իրավիճակ է: Այս փաստը արձանագրել է նաև Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Արմեն Մուրադյանը փաստել է, որ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման  515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ:

Այս մասին Հայելի.am-ին փոխանցեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը նշել է, որ  ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է (խոզի գրիպ):

«Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

Կրթության և գիտության նախարարն էլ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ձմեռային արձակուրդները երկարաձգել է մինչև 18.01.2016 թվականը:

Նախարարը հորդորել  է` չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ ժամանակին դիմել բժշկի:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: