H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ ունենք. Արա Ասոյան

Jan 09, 2016 Comments Off on H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ ունենք. Արա Ասոյան

Երևանի տարբեր հիվանդանոցներում այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 հիվանդներ, որոնց արհեստական շնչառության ապարատ է միացված: Նրանց մոտ գրանցվել է H1N1 վիրուսը: Այս մասին hayeli.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«H1N1 վիրուսը բերել է թոքերի լուրջ բարդությունների, նրանք ծայրահեղ վիճակում են: Մենք ամեն օր՝ նույնիսկ օրական երկու անգամ այցելում ենք նրանց: Ես դա չեմ թաքցնում»,- մանրամասնեց Ա.Ասոյանը`հավելելով, որ հիվանդները հիմնականում մեծահասակներ են, նրանցից մեկն էլ  ծննդկան է, որի վիճակը նույնպես բավականին ծանր է և գտնվում է արհեստական շնչառության ապարատի տակ:

Գլխավոր համաճարակաբանն ասաց, որ ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը ղեկավարում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Խումբը պարբերաբար համայցեր է կատարում, առաջատար մասնագետների հետ քննարկում են հիվանդների բուժման հետագա ռազմավարությունը:

Ա.Ասոյանը միաժամանակ նշեց, որ իրազեկման աշխատանքները պետք է ակտիվացնել:

«Միգուցե բավարար չէ, պետք է ավելի շատ իրազեկեն, քանի որ սա այն հիվանդությունն է, որի իրազեկումը պետք է լինի մաքսիմալ՝ առավոտից մինչև գիշեր, ԶԼՄ-ներով պետք է քաղաքացիներին իրազեկեն, թե ինչ քայլեր ձեռնարկեն, եթե կան գրիպանման երևույթներ»,- խոսքը եզրափակեց ՀՀ գլխավոր վարակաբանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: