Բաքվում գազանային սպանություն է կատարվել

Jan 08, 2016 Comments Off on Բաքվում գազանային սպանություն է կատարվել

Բաքվի իրավապահ մարմինները պարզում են գազանային սպանության հանգամանքները:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով սպանվածը ոմն Ֆարիդ Աբբասով է:

Աբբասովը դին՝ մեջքի հետեւում կապած ձեռքերով ու ոտքերով, հայտնաբերվել է վարձակալած բնակարանում: Քրեագետները զոհի գլխի վրա բաց վերք են գտել՝ ենթադրվում է, որ հարվածը բութ առարկայով է հասցվել:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդը ոչ մի տեղ չէր աշխատում ու հաշվառված էր հոգենեվրոլոգիական դիսպանսերում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: