«Պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ». Զոհված զինծառայողի վերջին խոսքը. forrights.am/տեսանյութ/

Jan 08, 2016 Comments Off on «Պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ». Զոհված զինծառայողի վերջին խոսքը. forrights.am/տեսանյութ/

Դեկտեմբերի 18-ին շարքային զինծառայող Սիդար Ալոյանը երկու անգամ էր թշնամու կրակի տակ հայտնվել: Առաջին անգամ նա մահվանից խուսափել էր առավոտյան, հրաշքով էր փրկվել, հակառակորդի կրակոցներից միայն զինվորական կասկան էր գլխից ընկել:

forrights.am-ի փոխանցմամբ՝ 19 ամյա զինվորը զանգահարել էր հորը՝ Իգոր Ալոյանին և արձանագրել. «Պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ»:

Բայց ինչ եղավ՝ եղավ այդ օրը. օրվա վերջում թշնամու գնդակը գտավ նրան և Սիդարը զոհվեց: Հրազենային երկու վնասվածք էր ստացել, որոնցից մեկը` մահացու:

«Սիդար, նշանակում է հով անող, ծառերի ստվեր գցող: Նա եկավ, բոլորիս վրա գցեց իր ստվերը ու գնաց… իր անվան պես»,- ողբում է Սիդարի տատը` իրեն ազգությամբ քուրդ-եզդի համարող Զինան, ով պահել՝ մեծացրել է իր որդու՝ Իգորի չորս տղաներից առաջնեկին՝ Սիդարին:

66 ամյա Զինան շատ էր սիրում թոռանը և կորստյան ցավն անտանելի է, սակայն զսպում է իրեն և փորձում է արժանապատվորեն ներկայացնել Սիդարին, ինչպես որ կա:

«Սիդարը ծառայության գնալիս պարծենում էր: Ասում էր` էնպիսի պատիվ- հարգանքի կարժանանամ, որ անունս կթնդա աշխարհով: Մենք լաց էինք լինում… Հորն ու մորը ասում էր` մի վախեցեք, կտեսնեք, թե ինչպիսի հարգանքով կվերադառնամ: Ինչի՞ եք վախում: Ես ոչնչից չեմ վախենում»:

Ըսռ պաշտոնական հաղորդագրության 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող շարքային Սիդար Իգորի Ալոյանը:

Սիդարը գյուղի առաջին զոհն է: Արագածոտնի մարզի եզդիաբնակԱլագյազ գյուղի ողջ համայնքը՝ 110 ընտանիք սգում է զինվորի մահը: Ալագյազի գյուղապետը պատմում է, որ բոլորը առանձնահատուկ վորաբերմունք ունեին Սիդարի նկատմամբ և գյուղի համար մեծ ողբերգություն է նրա մահը:

«Ցավալի է, բայց այսպես է: Եթե պատերազմ է` զոհեր էլ պետք է տանք: Եթե բոլորը նահանջեն, այս երկիրը ո՞վ պետք է պահի»,- ասում է Ալագյազի գյուղապետ՝ Ազիզ Մհոյանը:

Ալոյանների տան պատից կախված Սիդարի լուսանկարի շրջանակը փաթաթված է եռագույն ժապավենով: : Տատը բացատրում է քրդական դրոշի գույների նշանակությունը.

«Կարմիրը մեր արյունն է, դեղինը մեր արևն է, կանաչն էլ` հարատևությունը: Մեր դրոշի գույներն են»:

Սիդարը Գյուղակադեմիայի ուսանող էր, Բոլոնյան պայմանագրով էր սովորում՝ ուսումը հետագայում արտասահմանում շարունակելու պայմանով: Նաև երաժշտական կրթություն էր ստացել՝դաշնակահար էր: Մեծ հաջողությունների էր հասել սպորտում՝ արևելյան մարզաձևերից մի քանի գոտի ուներ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: