Գրանցվել են խոզի գրիպից մահվան դեպքեր

Jan 07, 2016 Comments Off on Գրանցվել են խոզի գրիպից մահվան դեպքեր

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 514 մարդ, որից 442-ը` մինչեւ 18 տարեկան։

Հիվանդներից 126 -ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Հանրապետությունում այս տարի գրանցվել է խոզի գրիպի՝ H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք։ Մահվան դեպք, բարեբախտաբար, այս տարի չի գրանցվել։ Հայտնի մահվան երեք դեպքերն էլ արձանգրվել են անցած տարում: Խոզի գրիպի դեպքում նշանակվում է «Տամիֆլյու» դեղամիջոց, որը վաճառվում է 20000 դրամով։ Անվճար տրամադրվում է դեղամիջոցը միայն ստացիոնար բուժման պարագայում։

Այս մասին մեզ հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական բաժնից։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: