Նավթի գինը կտրուկ անկում է արձանագրել

Jan 07, 2016 Comments Off on Նավթի գինը կտրուկ անկում է արձանագրել

Այսօր հունվարի 7-ին համաշխարհային առեւտրային հարթակներում նավթի գինը կտրուկ անկում է արձանագրել: Brent մակնիշի նավթը կորցրել է իր գնի ավելի քան 4% եւ վաճառվում է հրապարակման պահին մեկ բարելի դիմաց $32,85, տեխասյան WTI մակնիշի թեթեւ նավթը՝ $32,62:

Սա նվազագույն գնային մակարդակն է, սկսած 2004թ: ВВС-ն նշում է, որ անկումը տեղի է ունենում չինական ֆոնդային շուկայի փլուզման ֆոնին: Այսօր ինդեքսների 5-տոկոսանոց անկումից հետո Չինաստանի իշխանությունները ստիպված էին 15 րոպեով դադարեցնել երկրի առանցքային ֆինանսական շուկաների աշխատանքը:

Աշխատանքի վերսկսումից հետո անկումը շարունակվեց, եւ իշխանոությունները ստիպված էին կասեցնել Շանհայի եւ Շենչժանի բորսաների աշխատանքն արդեն մինչեւ օրվա վերջ:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: