Պաշտոնական. Բելհանդան տեղափոխվեց Շալկե

Jan 07, 2016 Comments Off on Պաշտոնական. Բելհանդան տեղափոխվեց Շալկե

Կիևի «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յունես Բելհանդան կարիերան կշարունակի «Շալկեում»: Գերմանական ակումբն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին, տեղեկացնում է Armsport.am-ը:
Մարոկացին 2 օր առաջ արդեն միացել էր «Շալեկին», որն ԱՄՆ-ում հավաք է անցկացնում, իսկ երեկ անհրաժեշտ բուժզննում է անցել:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բելհանդայի համար ուկրաինայի չեմպիոնները 11 միլիոն եվրո կստանան. 2 միլիոն վարձակալության և 9 միլիոն հետագայում ամբողջական տրանսֆերի վաճառքի համար:

Գերմանական ակումբում կիսապաշտպանը տարեկան կստանա 2,2 միլիոն եվրո:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: