ԴԱԻՇ-ի «ռազմական նախարարին» ոչնչացրել են

Jan 06, 2016 Comments Off on ԴԱԻՇ-ի «ռազմական նախարարին» ոչնչացրել են

Իրաքի զինվորականները հայտնել են, որ երկրի արևմուտքում գտնվող Անբար գավառին ռազմաօդային ուժերի հարվածի արդյունքում հաջողվել է ոչնչացնել գրոհայինին, որը ԴԱԻՇ խմբավորման ռազմական նախարարն է համարվել: Այս մասին ռազմական հրամանատարությունը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

«Սպանվել է ԴԱԻՇ-ի այսպես կոչված «պատերազմի նախարարը» իրեն ուղեկցող երեք գրոհայինների հետ միասին` Անբար գավառի Հադիս քաղաքի մերձակայքում գտնվող Բարվանի շրջանում ռազմաօդային ուժերի ավիահարվածի արդյունքում»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ սպանված նախարարին կոչել են Սամեր Մոհամեդ Մաթլուբ էլ-Մահլավի կամ «Աբու Մուազ»: Նրա հետ միասին չեզոքացվել է նաև Իրաքի արևմուտքում գրոհայինների պարագլուխներից Հադվան ար-Ռավին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: