Իրանը պետք է դադարեցնի արաբական երկրների գործերին միջամտելը

Jan 06, 2016 Comments Off on Իրանը պետք է դադարեցնի արաբական երկրների գործերին միջամտելը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պետք է դադարեցնի արաբական երկրների ներքին գործերին միջամտելը, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։ Այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին:

«Միջազգային հարաբերություններում կա սկզբունք, որն ամրագրված է տարբեր համաձայնագրերով, որն առնչվում է պետությունների ներքին գործերին չմիջամտելուն։ Իրանը բաց ձևով խախտում է այն, նա պետք է դադարեցնի նմանատիպ գործողությունները»,- ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղարը։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: