Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

Jan 06, 2016 Comments Off on Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

RIA Novosti-ն տեղեկացնում է,որ  Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին՝ հատուկ հայտարարություն անելով կենտրոնական հեռուստատեսության եթերում։

«Այսօր հաջողությամբ անցկացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը:Միջուկային սարքը կարող է պայթած լինել 100 մետր խորության վրա»,- հայտարարել է հյուսիսկորեական հեռուստատեսության հաղորդավարը։ Նրա խոսքով՝ ջրածնային զենք ունենալը դարձել է երկրի համար պատմական իրադարձություն։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: