ՆԱՏՕ-ն սպառնալիք չի տեսնում

Jan 05, 2016 Comments Off on ՆԱՏՕ-ն սպառնալիք չի տեսնում

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լուգանեսկուն հայտարարել է, որ դաշինքի սահմանների ընդլայնումը սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

«Մենք կտրականապես հերքում ենք բացարձակապես անհիմն հայտարարությունները, որ ՆԱՏՕ-ի իրականացրած քաղաքականությունը սպառնալիք է ստեղծում Մոսկվայի համար»,- ասել է նա:

Այնուհետև նշել է, որ դաշինքի ղեկավարությունը կշարունակի ուսումնասիրել Ռուսաստանի նորացված հասկացությունը ազգային անվտանգության ոլորտում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: