Բենիտեսը զայրացած է. «Եվս մեկ տգեղ արարք իմ նկատմամբ»

Jan 05, 2016 Comments Off on Բենիտեսը զայրացած է. «Եվս մեկ տգեղ արարք իմ նկատմամբ»

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին զայրացրել են ակումբի ղեկավարության գործողությունները, ինչի մասին մասնագետը հայտնել է իր մտերիմներին:

Երբ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է մարզչին աշխատանքից հեռացնելու մասին, նրան այդ մասին պաշտոնապես չեն տեղեկացրել: Հունվարի 4-ի երեկոյան Բենիտեսին հայտնել են, որ դեռ որոշում չի կայացվել, սակայն խնդրել են «Սանտիագո Բեռնաբեու» գալ:

Սակայն մասնագետը խուսափել է լրագրողների հետ հանդիպումից և չի ներկայացել: Ռաֆային զարմացրել է այն փաստը, որ մարզադաշտում ներկա է եղել Զինեդին Զիդանը, ում էլ իր փոխարեն նշանակել են «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Եվս մեկ տգեղ արարք իմ նկատմամբ»,- Marca-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: