Լոս Անջելեսում վիրավորվել ու ձերբակալվել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանը/տեսանյութ/

Jan 05, 2016 Comments Off on Լոս Անջելեսում վիրավորվել ու ձերբակալվել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանը/տեսանյութ/

ԼԻնչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, ոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է որոնման մեջ գտնվող Արտյոմ Գասպարյանին,ով  ձերբակալության ժամանակ 37-ամյա կասկածյալը վիրավորվել է ու տեղափոխվել շտապ օգնության բաժանմունք:

Գասպարյանին ձերբակալելու գործողության պատճառով երթեւեկությունը մի քանի ժամով փակվել էր:

Ականատեսների խոսքով, տղամարդուն նկատել էր հատուկ ծառայություններից գործակալներից մեկը մեքենաների արհեստանոցում, որտեղ Գասպարյանը փորձում էր վերանորոգել իր ավտոմեքենան: Նկատելով, որ իրեն հետապնդում են, Գասպարյանը փորձել է թաքնվել՝ դուրս գալով ֆրիվեյի հանդիպակաց գոտի: Հետապնդման ընթացքում հատուկ նշանակության ջոկատը ստիպված է եղել հրազեն կիրառել, ինչի հետեւանքով փախստակը վիրավորում է ստացել: Նրա մոտ հրազենային զենք են գտել:

Ինչպես նշում է LA Times–ը, ձերբակալվածին կասկածում են հրազենային զենքի կիրառումով լուրջ հանցագործությունների մեջ: Մասնավորապես իրավապահ մարմինները նրան մեղադրում են անցած տարվա դեկտեմբերին Պանարամա սիթիում կատարված սպանությանը առնչություն ունենալու, նաեւ այդ նույն ամսին Բերբանկայում արյունալի փոխհրաձգության համար: Բացի դրանից կալանավորվածին կասկածում են 37-ամյա զոհի սպանության համար, որին անգիտակից վիճակում գտել էին Վան Նայս պուրակում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: