Ծաղկաձորում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Jan 05, 2016 Comments Off on Ծաղկաձորում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 5-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ոսկե աշխարհ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Porsche Cayene» մակնիշի 02 LO 202 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: