Սիրտս ու հոգիս կներդնեմ .Զիդան

Jan 05, 2016 Comments Off on Սիրտս ու հոգիս կներդնեմ .Զիդան

«Շնորհակալ եմ Պերեսին՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության համար: Մեր ակումբն ու երկրպագուները լավագույնն են աշխարհում, և ես պետք է անեմ հնարավորը, որպեսզի թիմը նվաճումներ ունենա մրցաշրջանի վերջում:

Այժմ ավելի շատ եմ հուզվում, քան այն օրը, երբ պայմանագիր ստորագրեցի որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ: Սիրտս ու հոգիս կներդնեմ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի աշխատանքում: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր նշանակումը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: