Կկայանա «Ռեալ»-ի առաջին մարզումը Զիդանի գլխավորությամբ

Jan 05, 2016 Comments Off on Կկայանա «Ռեալ»-ի առաջին մարզումը Զիդանի գլխավորությամբ

Marca-ն տեղեկացնում է,որ  Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ: Այն մինչև 2018 թվականը ժամկետ ունի:

Ֆրանսիացի մասնագետի նշանակումը ողջունում են ակումբի անդամներն ու երկրպագուները:

Նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր՝ հունվարի 5-ին կանցկացնի առաջին մարզումը թիմի հետ: Այն բաց կլինի լրագրողների և երկրպագուների համար:

Զիդանը դարձել է «Ռեալ»-ի առաջին ֆրանսիացի մարզիչը ակումբի պատմության մեջ:

Հիշեցնենք՝ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հեռացրել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռաֆայել Բենիտեսին, ով պաշտոնապես գլխավորել է «արքայական ակումբ»-ը 215 օր:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: