Լեհաստանի ԱԳՆ-ն կողմ է երկրում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելուն

Jan 04, 2016 Comments Off on Լեհաստանի ԱԳՆ-ն կողմ է երկրում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելուն

Լեհաստանը կցանկանար ՆԱՏՕ-ում այնպիսի անվտանգության կարգավիճակ ունենալ, ինչպիսին ունեն Արեւմտյան Եվրոպայի երկրները:

Այս մասին հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին, հայտնում է Bild-ը:

Լեհ նախարարը նաեւ նշել է, որ մեկ քայլ առաջ կլիներ Լեհաստանի տարածքում դաշինքի զորքեր տեղակայելը: «Լեհաստանը 16 տարի շարունակ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մեր կարգավիճակը շատ է տարբերվում արեւմտաեվրոպական երկրների կարգավիճակից: Մենք ցանկանում ենք, որ ՆԱՏՕ-ն Լեհաստանում զորքեր տեղակայի, որպեսզի այդ տարբերությունը վերանա»,- ասել է Վաշիկովսկին, փոխանցում է Gazeta-ն:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: