Սուդանը խզել է հարաբերությունները Իրանի հետ

Jan 04, 2016 Comments Off on Սուդանը խզել է հարաբերությունները Իրանի հետ

Սուդանը հունվարի 4-ին հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այս մասին ասված է երկրի նախագահ Օմար ալ Բաշիրի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Սուդանի Հանրապետությունը Իրանի դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել եւ բոլոր դիվանագիտական ծառայողներից պահանջել է լքել երկիրը:  «Սուդանի իշխանությունները դատապարտում են տարածաշրջանում Իրանի միջամտությունը, որը կրոնական թշնամանք է սերմանում»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: