Անհրաժեշտ է STOP անել. կոչ Գերմանիային

Jan 04, 2016 Comments Off on Անհրաժեշտ է STOP անել. կոչ Գերմանիային

Գերմանական «Միություն-90/կանաչներ» կուսակցությունը Գերմանիայի իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել առևտրային հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ 47 մարդկանց մահապատժից հետո, որոնց Էր-Ռիադը մեղադրել է ահաբեկչության մեջ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

Տեղի ունեցածի լույսի ներքո չի կարելի այլևս պահպանել տնտեսական հարաբերություններ և առաջին հերթին՝ այդ երկիր սպառազինություն արտահանել՝ հայտարարել է Բունդեսթագում «կանաչների» խմբակցության համանախագահ Կատրին Գերինգ-Էկարդտը։

«Տեղի ունեցածի լույսի ներքո չի կարելի այլևս պահպանել տնտեսական հարաբերություններ և առաջին հերթին՝ այդ երկիր սպառազինություն արտահանել: Այստեղ անհրաժեշտ է STOP նշան, և շատ խոշոր չափերի»,- ասել է նա։ Անհրաժեշտ է հասնել թագավորությունում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի գոնե փոքր-ինչ բարելավման՝ կարծում է քաղաքական գործիչը։ «Իմ կարծիքով՝ նորմալացման մասին այժմ ընդհանրապես չի կարելի խոսել»,- նշել է նա։

«Կանաչների» մեկ այլ համանախագահ՝ Ջեմ Օզդեմիրը, հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է Էր-Ռիադի հետ խոսի բաց տեքստով՝ քննադատության ենթարկելով մահապատիժները որպես մարդու իրավունքների խախտում, և այնտեղ զենք չմատակարարի։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: