Charlie Hebdo-ն կցուցադրի ահաբեկչության մեղավորին

Jan 04, 2016 Comments Off on Charlie Hebdo-ն կցուցադրի ահաբեկչության մեղավորին

Charlie Hebdo երգիծական ամսագրի հատուկ համարի շապիկին պատկերված կլինի մորուքավոր «Աստված» արյունոտ հագուստով՝ զինված Կալաշնիկովի ինքնաձիգով: Նկարի մակագրության մեջ ասվում է, որ դա մարդասպանն է, որն անցած տրվա հունվարին հարձակվել է խմբագրության վրա: Այս մասին հայտնում է BFM TV-ն:

Հատուկ համարը, որը վաճառքի կհանվի հունվարի 6-ին, նվիրված է Charlie Hebdo-ի աշխատակիցների վրա հարձակման տարելիցին: «Մեկ տարի անց մարդասպանը դեռ ազատության մեջ է»,- ասվում է շապիկի նկարի մեկնաբանության մեջ:

Նկարի հեղինակը գլխավոր խմբագիրն է՝ Ռիսս մականունով նկարիչը (իսկական անունը՝ Լորան Սուրիսսո), որը տուժել է անցած տարվա հունվարին հարձակման հետևանքով: Ամսագիրը թողարկվել է մոտ 1 մլն օրինակով:

Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա զինված հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել: Ահաբեկչության պատճառ է դարձել պարբերականում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակումը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: