Ադրբեջանը փակում է իր դեսպանատները

Jan 04, 2016 Comments Off on Ադրբեջանը փակում է իր դեսպանատները

 

Ադրբեջանը կփակի Ուրուգվայում, Կոլումբիայում եւ Կուբայում դիվանագիտական եւ առեւտրային ներկայացուցչությունները, իսկ Ջենովայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում եւ ամերիկյան Սանտա Ֆեում՝ պատվո հյուպատոսարանները:

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն մոտ ժամանակներս:

Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ էր հատկացնում այդ դեսպանատների եւ պատվո հյուպատոսարանների համար: Բացի այդ, հետաձգվել է Թաիլանդում, Օմանում, Իրաքում եւ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպանատների բացումը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: