Ի՞նչ է սպասվում ձեզ վաղը

Հուն 29, 2012 Չի մեկնաբանվել

Աստղերը հուշում են…

Հունիսի 30

ԽՈՅ. Սպասվում է կարևոր հեռախոսազանգ կամ նամակի ստացում: Կցանկանաք շփվել բարեկամների ու երեխաների հետ:

ՑՈՒԼ. Ձեր կարծիքն ուրիշների շրջանում մեծ նշանակություն ունի: Կցանկանաք փոխել ձեր արտաքին տեսքը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Կազատեք ձեզ մեղքի զգացումից, որը վերջերս տանջում էր ձեզ: Դուք կարող եք վստահելի գործընկեր դառնալ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Դուք սատարման կարիք ունեք: Ձեր ջանքերն ուղղված են նյութական ոլորտի բարելավմանը: Դուք մեծ առաջընթաց կունենաք:

ԱՌՅՈՒԾ. Չնայած անկախությանը՝ դուք կբացեք ձեր սիրտը կասկածելի մարդու առջև: Շրջապատի վրա մեծ ազդեցություն ունեք:

ԿՈՒՅՍ. Նպատակների իրականացման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չեք տեսնում: Պիտի հետևեք ձեր պլաններին:

ԿՇԵՌՔ. Նյութական կյանքում հաջողություն ունեք, բայց զգում եք իրադարձության ճնշումը: Հնարավոր է՝ չափն անցնեք:

ԿԱՐԻՃ. Հնարավոր է՝ գործնական նոր կապ հաստատեք: Բոլորի հետ հեշտությամբ կկարողանաք լեզու գտնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Բոլորի հանդեպ գերակա դիրք ունեք: Մասնագիտական ոլորտում ամեն ինչ հաջող է ընթանում: Ոչ ոքից կախված չեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ձեզ ազատ չեք զգում, ձեզ վրա ճնշում են գործադրում: Միևնույն ժանանակ՝ բացմաթիվ հրաշալի գաղափարներ ունեք:

ՋՐՀՈՍ. Պահպանողական եք: Զգում եք, որ ուրիշները ձեզանից հաջողակ են, և ջանքերն ուղղում եք ձեր դրության բարելավմանը:

ՁԿՆԵՐ. Դարձյալ կխրվեք այն նույն խնդիրների մեջ, որոնցում առաջ հայտնվել էիք: Դուք հոգնած եք, ձեր հույսերը՝ խորտակված:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Ի՞նչ է սպասվում ձեզ վաղը”

Մեկնաբանել