Համասեռամոլներին էլ են գրանցել, եկեք վաղվանից ձեր տղաներին ուղարկեք համասեռամոլների միություն. Տեր Շմավոն

Apr 04, 2012 4 Comments

Աստծո ժողովուրդ ամբողջական ավետարանական եկեղեցու հետևորդները մի քանի ամիս շարունակ 60 հազար դրամով շաբաթը երկու ժամով վարձակալել էին Ճարտարապետների միության շենքի դահլիճը, որը նրանց տրամադրել էր ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այդ առիթով վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ Աստծո ժողովուրդ ամբողջական ավետարանական եկեղեցին աղանդավորական կազմակերպություն է, որին դահլիճ հատկացնելն աժիոտաժ էր ստեղծել և լայն քննարկումների առիթ տվել: Ներկայացնում ենք Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի մասնակցությամբ «Հայելի» ակումբում այդ թեմայով կայացած բանավեճից մի հատված՝ առանց մեկնաբանության.
Մհեր Արշակյան, «Ա1+».-Տեր հայր, եթե պրն Մինասյանը դուրս անի նրանց, և գա մեկ այլ կրոնական կառույց, որը ևս պատրաստ է 60 հազար դրամ տալ, Դուք էլ նորից ընդդիմանաք, Դուք պատրա՞ստ եք ամեն շաբաթ 60 հազար տրամադրել պրն Մինասյանի Միությանը՝ շենքը պահպանելու համար:
Մ. Մինասյան.-Եկեք խնդիրը չիջեցնենք նյութական մակարդակի:
Տեր Շմավոն.-Եկեղեցին ամենևին չի պատրաստվում բոլոր անհատներին, որոնք ուզենան տարածք տրամադրել աղանդավորներին, ասել՝ մի տվեք, ես ձեզ փողը կտամ, բոլորն էլ որոշեն՝ ես վաղը տարածք եմ տալիս, եկեղեցին վազելով գնա իրենց գումար տա, դա սխալ է: Ես այդ ամենն ասացի և հոդվախում ես որ սուր խոսեցի, զուտ այն բանի համար, որպեսզի մարդն ինքն իր գիտակցությամբ իմանա, որ ինչ որ գրանցված է, դեռ չի նշանակում, որ իմ հոգուն հարիր է, համասեռամոլներին էլ են գրանցել, եկեք վաղվանից ձեր տղաներին ուղարկեք համասեռամոլների միություն, թող իրենք դառնան համասեռամոլ, ուրա՞խ եք, կուզենա՞ք, պետականորեն գրանցված են, կուզե՞ք, հարց եմ տալիս, ո՞վ կուզենա՝ իր աղջիկը կամ տղան համասեռամոլ դառնա:
Մհեր Արշակյան, «Ա1+».-Դա ընտրություն է, ուզելով չէ:
Տեր Շմավոն.-Իմ ասածն էլ է դա, չպետք է այդ ընտրությանը մենք գնանք ու սատարենք… Ընտրությունը… Այդ մարդեն ընտրել էր, և ինքը գրանցում ունի, իր գործն է, բայց մենք չպիտի մեր գործունեությամբ սատարենք իր ընտրության լավ լինելուն և փորձենք ասել, որ սրանից հետո պետք է այսպես անել: Եղբա՛յր, մենք քաղաքացի ենք, մի՛ մոռացեք, այս երկիրը՝ երեք միլիոնանոց, գուցե ավելի քիչ, վտանգված է այսօր, որովհետև այդ երեք միլիոնանոց երկրում հերիք չէ՝ 70 կուսակցություն իրար կոկորդ են կրծում առավոտվանից երեկո…
Ս. Դանիելյան.-Ճիշտ է, տեր հայր, ճի՛շտ է…
Տեր Շմավոն.-…գումարած դրան էլ՝ 65 էլ գրանցել են տարբեր տեսակի աղանդավորական կազմակերպություններ՝ հաշվի չառնելով մեր ազգային և ամեն տեսակ առանձնահատկությունները: Այդ ամենով հանդերձ՝ դու ուզում ես այսօր երեքն թշնամիներով շրջապատված տարածքում (կամ ավելի շատ) ինչ-որ մի ու՞ժ ներկայացնել: Ավելի պատմությունը բոլորդ էլ գիտեք, այդ հեքիաթը նորից չպատմեմ ձեզ. այդ ավելն է դառնալու առանձնացած ճիպոտիկներ, որ շատ հեշտությամբ կկոտրվեն:

Լուրեր

4 Անդրադարձ “Համասեռամոլներին էլ են գրանցել, եկեք վաղվանից ձեր տղաներին ուղարկեք համասեռամոլների միություն. Տեր Շմավոն” հրապարակմանը

  1. Արծվի says:

    Շմավոնը առաջնորդվում է կույր ատելությամբ:

  2. Սուսաննա says:

    Լավ էլ ասել ես, տեր հայր: Ճարտարապետների միությունից չէի սպասում, ամոթ էլ էր:

  3. Արծվի says:

    Սուսաննան էլ է առաջնորդվում կույր ատելությամբ….

  4. Հայուհի says:

    Տեր Հայրը տրամաբանված ու ճիշտ բացատրություն է տալիս, ինչ կույր ատելության մասին է խոսքը?