Տեսա՞ր, ինչ եղավ

Feb 23, 2019 Comments Off on Տեսա՞ր, ինչ եղավ

ՀՀ 2019թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208.5 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 մլն 150.7 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն 6300 դրամ, Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 4 մլն 303.4 հազար դրամ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն 56.7 հազար դրամ։ Այս մասին որոշում կառավարությունը նախատեսում է ընդունել վաղվա՝ փետրվարի 21-ի նիստում։

Հատկացումներն կատարվում են հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ  սահ­մա­նադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ինչպես նաև Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների արդյունքները։

2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայան «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» բյուջետային տողով Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցութ­յունների և կուսակցությունների դաշինք­ների տրվում է պետական աջակցություն։

Կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2019թ. պետական բյուջեից տրվող ընդհանուր աջակցությունը կազմում է 103 մլն ,725.6,  դրամ:

Կուսակցություններին հասանելիք  ֆինանսների  վերանշյալ չափաբաժինը խորհրդանշական է քաղքական կյանքի տրանսֆորմացիայի տեսանկյունից:  Իմ քայլը կուսակցությունների դաշինքը մասայական կուսակցություն կամ քաղաքական ուժ դառնալու ճանապրահին է,  իսկ ՀՀԿ-ն ճգնաժամ է ապրում:

19-րդ դարում գոյություն ունեիքն այսպես կոչված կադրային կուսակցություններ,  որանք գոյատևում էին անդամների նվիրատվությունների միջոցով և նպատակ ունեին աջակցելու հիմնականում հարուստ և ազդեցիկ մարդկանց։ Կադրային կուսակցությունների համար առաջնային էր որակը, այլ ոչ թե քանակը. նրանց նպատակն էր մոբիլիզացնել ազդեցիկ մարդկանց, որոնք հետագայում կկարողանան ներգրավել ընտրություններում ընտրողների լայն զանգվածին՝ անկախ իրենց գաղափարախոսական պատկանելիությանը։

Մասսայական կուսակցությունները, ինչպիսին նախկինում ՀՀԿ-ն էր, այժմ էլ փորձում է դառնալ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը, ընտրելու իրավունքի ընդլայնուման հետևանք են: Որպես կանոն այս կարգի կուսակցություններն ունեն կազմակերպվածության խառը կառուցվածք և գաղափարախոսական հիմք։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, այստեղ գործում է անդամավճարների ոչ շատ բարձր, բայց  կայուն համակարգ: Սրա նպատակն է`  ավելի շատ մարդկանց հնարավորություն տալ դառնալ քաղաքական դերակատար, սակայն այս տիպի քաղաքական ուժերի համար կարևորը անդամների ոչ թե հեղինակությունն է, այլ քանակը։ ՀՀԿ-ն, որ ի սկզբանե կադրային էլիտար կուսակցություն էր, Սերժ Սարգսյանի օրոք դարձավ մասսայական կուսակցություն` շարքերը լցնելով գաղափարազուրկ զանգվածներով: Այդ երևույթը ինչ-որ պահից սկսեց աշխատել կուսակցության դեմ, որի արդյունքն այսօրվա կազմալուծվող հանրապետականն է: Նման իրավիճակում 90-ականների սկսզբին հայտնվել էր նաև ՀՀՇ-ն, որը հետագայում` Լևոն Տեր-Պոտրոսյանի հրաժարականից հետո արագ տարալուծվեց այլ ուժերի, հիմնականում Հանրապետականի մեջ: Մարդկային զանգվածների մեծ ներհոսքը  բնորոշ բոլոր իշխանական կուսակցություններին: Բայց այն պահից սկսած, երբ իշխանությունը տուրք կտա կուսակցության մասսայականացմանը, սկիզբ կդրվի ՔՊ-ի ՀՀԿ-ականացմանը: Այս թեմայով Նիկոլ Փաշինյանը  քանի ուշ չէ, կարող է փորձի փոխանակման նպատակով հարցուփորձ անել Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչ վերաբերում է բյուջեից հատկացվող միջոցներին` արձանագրենք, որ ժամանակին ամենամեծ պետական աջակցությունը ստանում էր ՀՀԿ-ն: Բայց ոչինչ հավերժ չէ, կուսակցական աջակցությունը նույնպես:

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: