«Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի». Մարուքյանը պատասխանում է

Feb 14, 2019 Comments Off on «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի». Մարուքյանը պատասխանում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմանում է, որ ընդդիմադիր ուժն իշխանություն դառնալով այդքան կարճ ժամանակահատածում անհանդուրժողական է դառնում ընդդիմության նկատմամբ: 

«Երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է, որ զարմանալիորեն քննարկումն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում: Մարդիկ սկսում են ձեռ առնելով, տարբեր ոճաբանական բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել քաղաքական մրցակիցներին: Այս առումով կարծում եմ լավ խոսք կա Աստվածաշնչում՝ «գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի», ու գայթակղություն կար՝ անցնել չափն ու սահմանները և կային նաև անցնողներ»,- ասաց Մարուքյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: