«Թող ինձ նշանակեն Վրաստանի գլխավոր դատախազ, և ես մեկ շաբաթից կձերբակալեմ Սաակաշվիլիին». Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին կոչ է արել Վրաստան բերել ու ձերբակալել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է apsny.ge-ն:
«Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ չի գործում դատախազությունն ու չի աշխատում միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ Սաակաշվիլիին ձերբակալելու համար: Թող ինձ նշանակեն գլխավոր դատախազ, և ես խոստանում եմ վրաց ժողովրդին, որ մեկ շաբաթից կձերբակալեմ Սաակաշվիլիին: Կձերբակալեմ բոլոր հետախուզվողներին ու կբերեմ Վրաստան: Սա իմ առաջարկն է «Վրացական երազանք»-ին: Սաակաշվիլին խաբեբա է ու ծիծաղելի անձնավորություն: Թող վերադառնա, ու նրան պետք է ձերբակալեն համապատասխան մարմինները: Այս սխեման շատ պարզ է: Դատախազությունը պետք է գործի անցնի», – ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “«Թող ինձ նշանակեն Վրաստանի գլխավոր դատախազ, և ես մեկ շաբաթից կձերբակալեմ Սաակաշվիլիին». Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ”

Մեկնաբանել