Սա արհամարական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ. Էդմոն Մարուքյան

Feb 12, 2019 Comments Off on Սա արհամարական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ. Էդմոն Մարուքյան

7 տարվա մեջ, որ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների, սա արհամարական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, մեզ զանգահարել էր Վաչէ Գաբրիելյանը և առաջարկում էր միասին հանդիպել ԵԼՔ-ի և ԲՀԿ-ի խմբակցությունների հետ ու ներկայացնել ծրագիրը: Մենք մերժեցինք՝ ասելով, որ վարչապետը պետք է ծրագիրը բերի, բացի դրանից էլ անընդունելի է այլ խմբակցության հետ ծրագիր քննարկելը: Կարեն Կարապետյանից առաջ, երբ Հովիկ Աբրահամյան է եղել վարչապետը, էլի քննարկում եղել է, սակայն այս անգամ այդպիսի բան չեղավ, հետևաբար ծրագիրը փոփոխելու հնարավորություն չկա»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: