Շարքայինից բարձր կարգավիճակի հասնելու ճանապարհը

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

Նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Ազգային ժողովի երեք մշտական հանձնաժողովների ղեկավարներին, մեր դիտանկյունից քննարկել նրանց անցած ուղին, կենսագրությունը, կրթություն, հանրային գործունեությունը եւ ի վերջո, ով ինչի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնում եւ ինչ կարելի է ակնկալել տվյալ հանձնաժողովի աշխատանքից:

Հիմա կվերլուծենք մյուս հանձնաժողովի նախագահներին: Ինչպես հայտնի է խորհրդարանում իշխող Իմ Քայլը դաշինքը ղեկավարում է 11 հանձնաժողովներից ինը, մնացած երեքը ընդդիմադիրների ղեկավարման ներքո է, թեպետ բոլոր հանձնաժողովների կազմերում իշխանականները մեծամասնություն են կազմում: Այսպիսով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահումն իրականացնում է հանրահայտ Մխիթար Հայրապետյանը, ամենաքննարկվածը նախկին կառավարությունում, Նիկոլ Փաշինյանը նրան էր վստահել Սփյուռքի նախարարությունը, իհարկե, հետագա ամիսներին պարզ դարձավ, որ այս երիտասարդը որեւէ առնչություն չունի ոլորտի հետ եւ նախարարական արկածների մասին աշխատակզմում լեգենդներ են պատմում, սակայն փոխարենը նա հեղափոխության քայլարշավի իդեայի հեղինակն էր եւ նրան չէր կարելի առանց պաշտոն թողնել: Հայրապետյանը նախարարությունը վերածել էր կուսեցիների եւ ընկերների ժամանցի վայրի ու նախարարական կաբինետից սելֆիներ էին հրամցնում համացանցային հանրությանը, նա իր պաշտոնավարմամբ ըստ էության փաստեց, որ այս նախարարության կարիքը չկա:Նիկոլ Փաշինյանը համարեց, որ ԱԺ-ում էլ նա չպետք է շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, եւ վստահեց սույն հանձնաժողովը, որը ենթադրում է ավելի բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենա, վարորդ եւ այլ բարիքներ:

Նույնը կարելի է ասել Արման Եղոյանի մասին, լինելով վարչապետի մամուլի խոսնակը, նա էլ պետք է առանձնանար հողողեն էականերից եւ եղավ այդպես, նա նշանակվեց Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ: Նա անգամ լրագրող գործընկերների հետ լեզու գտնել չէր կարողանում, տեսնես ինչպես է դա անելու գործընկեր պատգամավորների հետ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նախկին իշխանության նույն ոլորտի փոխնախարար Վարազդատ Կարապետյանն է, որը հեղափոխությունից հինգ պակաս միացավ Նիկոլ Փփաշինյանին եւ ստացավ իր վարձքը: Թեպետ հանուն արդարության ոլորտի ներկայացուցիչները դրվատանքով են խոսում իր մասնագիտական ունակությունների մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակված է նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, նա համարվում է Փփաշինյանի թիմի ինտելեկտուալներից, սակայն նրա ինտելեկտը ի չիք դարձավ Արմեն Աշոտյանի հետ նախընտրական քարոզչության ժամանակ ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ: Նա դիվանագիտորեն չկարողացավ խույս տալ պարտությունից ու եթե ներքին հարթակներում այդպիսին է, ապա դժվար է ասել, ինչպես կգործի արտաքին բարդ հարաբերություններում: Տնտեսական հարցերի հանձնաժողովը վստահել են նախկին լրագրող Բաբկեն Թունյանին, ով լավ էր լուսաբանում այդ ոլորտը, հուսով ենք այդպես էլ կդրսեւորվի օրենսդիր աշխատանքում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Շարքայինից բարձր կարգավիճակի հասնելու ճանապարհը”

Մեկնաբանել